ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ուսանողական մարզական 20-րդ խաղեր

21 հունիս 2019
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «ՀՀ ուսանողական մարզական 20-րդ խաղերի» գարնանային փուլի մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան: 

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ, մրցանակային տեղեր նվաճած ուսանողներ և դասախոսներ: «ՀՀ ուսանողական մարզական 20-րդ խաղերում» ընդգրկված է 14 մարզաձև, որոնց շրջանակում անցկացվելու են 18 տարբեր մարզաձևերի առաջնություններ:

Գարնանային փուլն իրականացվել է 6 մարզաձևերից՝ սեղանի թենիս, հրաձգություն, ուժային եռամարտ, ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ: Առաջնությանը մասնակցել է 24 բուհ:
Ետ գնալ