ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանն այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի երիտասարդական վարչության կրթության և վերապատրաստման բաժնի պետ Ռուի Գոմեսի հետ

13 հուլիս 2018
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել «Երիտասարդական ոլորտի փորձագիտական հանդիպում-քննարկում. միջազգային փորձի փոխանակում» թեմայով հանդիպումը: 

Նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը ողջունել է հանդիպման հյուրերին և մասնակիցներին: 

Հանդիպման նպատակն էր այնպիսի հարցերի քննարկումը, ինչպիսիք են երիտասարդական քաղաքականության զարգացումը Հայաստանում, երիտասարդությանը ներգրավումը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ հաշվի առնելով, որ երիտասարդների ակտիվ մասնակցությունը և ներգրավվածությունը երիտասարդական քաղաքականության հաջողության գրավականն են: 

Եվրոպայի խորհրդի երիտասարդական բաժնի կրթության և վերապատրաստման բաժնի պետ Ռուի Գոմեսը ներկայացրել է «50-50» վերապատրաստման մոդելը՝ որպես երիտասարդական աշխատանքի իրականացման և մշակման միջոցի, որը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Գոմեսը նաև նշել է, որ համատեղ համագործակցության շնորհիվ իրենք կարող են աջակցել և ստեղծել հնարավորությունների լայն հարթակ՝ նպաստելու երիտասարդական քաղաքականության զարգացմանը Հայաստանում: 

Քրիստինե Ասատրյանը վստահեցրել է, որ պատրաստ է համագործակցության և միասնական արդյունավետ աշխատանքի՝ զարգացնելու երիտասարդական քաղաքականությունը Հայաստանում:
Ետ գնալ