ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն ընդունել է Արևելյան մարտարվեստների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին 

17 հուլիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն ընդունել է Արևելյան մարտարվեստների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին, որոնք մասնակցել են 2018 թվականի հունիսի 12-ից 16-ը Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում անցկացված աշխարհի «Սթար Ֆայթ» վարկածով գավաթի խաղարկությանը, որտեղ Էդմոն Քալոյանը և Ալիկ Հարությունյանը դարձել են առաջնության ոսկե մեդալակիրներ, Արարատ Մինասյանը, Գարիկ Զաքոյանը և Ոսկան Պապեյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ Էրիկ Խաչատրյանը՝ բրոնզե: 

Նախարարը շնորհավորել է մարզիկներին՝ հաջող մրցելույթներ ունենալու և մեդալներ նվաճելու կապակցությամբ:

Մարզիկները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և խոստացել շարունակել մարզումները՝ միջազգային մրցահարթակներում Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահելու համար:
Ետ գնալ