ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում և ենթակա կազմակերպություններում իրականացվել է քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատում

10 հոկտեմբեր 2018
Հոկտեմբերի 8-ից 10-ը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում և նախարարության ենթակայության Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում, Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում, Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում, Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում իրականացվել է քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատում, որի նպատակն է` նախարարության և ենթակա կազմակերպությունների կողմից քաղպաշտպանության խնդիրների իրականացման պատրաստվածության աստիճանի որոշումը, ինչպես նաև առկա թերությունների և վիճակի բարելավման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը: 

Գնահատման արդյունքների հիման վրա կազմված փաստաթղթում վերլուծվելու է քաղպաշտպանության վիճակը, նրա համապատասխանությունը ժամանակակից պահանջներին, պատրաստվելու են եզրակացություններ և ներկայացվելու են առաջարկություններ՝ քաղպաշտպանության հետագա կատարելագործման համար:
Ետ գնալ