ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր հաշվետվություն է ներկայացրել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան

05 դեկտեմբեր 2018
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հաշվետվությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին են ներկայացրել ֆեդերացիայի փոխնախագահ Թաթուլ Հովհաննիսյանը և տարբեր տարիքային խմբերի հավաքականների գլխավոր մարզիչները:

Թ. Հովհաննիսյանը խոսել է հայ ձյուդոյիստների 2018 թվականի ընթացքում միջազգային մրցաշարերի մասնակցության մասին և տեղեկացրել, որ ֆեդերացիայի որդեգրած քաղաքականության համաձայն այդ առաջնություններին մասնակցել են միայն հավաքականի երկու առաջատար մարզիկները, և որպես ձեռքբերում է նշել այն, որ նրանցից մեկը՝ Ֆերդինանդ Կարապետյանը դարձել է 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն: 

Ֆեդերացիայի ներկայացուցիչները Գաբրիել Ղազարյանին տեղեկացրել են նաև, որ հայ ձյուդոյիստները մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում 2019 թվականին տեղի ունենալիք մրցումներին, քանի որ դրանք վարկանիշային են և լավ հնարավորություն են՝ 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերելու համար:
Ետ գնալ