ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունա-հռոմեական ըմբշամարտի պատանիների ՀՀ հավաքականը Եվրոպայի առաջնությունում երեք մեդալ է նվաճել

21 մայիս 2018
Մակեդոնիայի Սկոպիե քաղաքում մայիսի 14-ից 20-ը կայացած պատանիների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության պատանիների հավաքականի անդամ, 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: 

48 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը, 51 կգ քաշային Ռոբերտ Կարապետյանը և 65 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: Ըմբշամարտի պատանիների ՀՀ հավաքականը մրցավայր է մեկնել ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ: 

Հիշեցնենք, որ Սկոպիեում մեդալներ են նվաճել նաև ազատ ոճային ըմբիշներ Ռաֆայել Հարությունանը (ոսկե մեդալ), Մանվել Խնձրցյանը (արծաթե մեդալ) և Նարեկ Հարությունյանը (բրոնզե մեդալ):
Ետ գնալ