ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հրաձգության ՀՀ հավաքականը Կորեայում կմասնակցի աշխարհի առաջնությանը

30 օգոստոս 2018
Հրաձգության Հայաստանի հավաքականը՝ Հրաչիկ Բաբայան, Քրիստիան Լաուեր, Հայկ Բաբայան, Իրինա Լաուեր (Աղաջանյան), Ալլա Պողոսյան, Նորայր Առաքելյան, Հովհաննես Մարգարյան, Լիլիթ Մկրտչյան, Գոհար Վարդանյան, Սաթենիկ Մեժլումյան, Արուսյակ Գրիգորյան կազմով, կմասնակցի Կորեայի Չանգվոն քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությանը: 

Մարզիկները մրցելու են հրացան, ատրճանակ և վազող թիրախ (10 մ և 50 մ) ձևերում: 

Հրաձգության ՀՀ հավաքականը մրցավայր է մեկնել գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ: 

Նշենք, որ առաջնությունում հրացան և ատրճանակ ձևերից խաղարկվելու են 2020 թվականի Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի 6-ական ուղեգրեր:
Ետ գնալ