ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ջրացատկորդներ Ազատ և Վլադիմիր Հարությունյանները Եվրոպայի առաջնությունում բավարարվել են 6-րդ տեղով

19 հունիս 2017
Կիևում ավարտված ջրացատկի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Հանրապետության ջրացատկի հավաքականի անդամներ Ազատ և Վլադիմիր Հարությունյանները սինքրոն ցատկ մրցաձևում զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը (368 միավոր): 

Վլադիմիր Հարությունյանը առաջնությունում հանդես է եկել նաև 10 մետր աշտարակացատկում, և վաստակելով 382.90 միավոր, զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։ 

Այս մրցաձևում մեր մյուս ներկայացուցիչ Լև Սարգսյանին չի հաջողվել մտնել եզրափակիչ։
Ետ գնալ