ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կայացել է բազկամարտի Հայաստանի Հանրապետության առաջնությունը

21 նոյեմբեր 2017
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո երեկ կայացել է բազկամարտի Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որին ՀԱՕԿ-ի նախագահի հետ միասին ներկա է գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: 

Առաջնությանը, որը նվիրված է Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Աշոտ Սարգսյանի հիշատակին, մասնակցել են շուրջ 400 մարզիկներ, այդ թվում՝ նաև աղջիկներ և սահմանափակ կարողություններով անձինք։ 

Առաջնության բոլոր հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի սահմանած մեդալներով, գավաթներով, դիպլոմներով և դրամական մրցանակներով:
Ետ գնալ