ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կիոկուշին կարատեի աշխարհի առաջնության փոխչեմպիոն Հովհաննես Սարգսյանին հյուրընկալել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը

12 հոկտեմբեր 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հյուընկալել է կիոկուշին կարատեի աշխարհի բացարձակ դասի առաջնության փոխչեմպիոն Հովհաննես Սարգսյանին և Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանին: 

Նախարարը շնորհավորել է Հովհաննես Սարգսյանին հիանալի մարզական արդյունքի համար: «Տեղյակ եմ, որ աշխարհի բացարձակ դասի առաջնությունում մասնակիցները մրցում են առանց քաշային կարգերի դասակարգման, ինչը նշանակում է պայքար աշխարհի բացարձակ չեմպիոնության համար: Վստահ եմ, որ լավ մարզվելով և մարզչիդ խորհուրդներին հետևելով կարող ես նվաճել նաև աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը»,- ասել է նախարարը: 

Հրաչյա Ռոստոմյանը նաև նշել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը շարունակելու է համագործակցել արևելյան մարտարվեստների այն ազգային ֆեդերացիաների հետ, որոնք աշխատում են կանոնակարգված, համագործակցում են այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հետ և մասնակցում են միջազգային մրցումների:
Ետ գնալ