Բեռլինում մեկնարկած հավակնորդների մրցաշարում հայ շախմատիստ Լևոն Արոնյանը 8 ուժեղագույն գրոսմայստերների հետ կպայքարի հաղթողի կոչման համար: Մրցաշարի հաղթողն իրավունք կստանա մրցելու Մագնուս Կարլսենի հետ՝ աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Առաջին խաղափուլում (տուր) կկայանան Լևոն Արոնյան-Դին Լիժեն, Վլադիմիր Կրամնիկ-Ալեքսանդր Գրիշչուկ, Ֆաբիանո Կարուանա-Ուեսլի Սո և Սերգեյ Կարյակին-Շահրիար Մամեդյարով հանդիպումները: