ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 25-ին մեկնարկում է «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթը

18 մայիս 2018
Մայիսի 25-ին մեկնարկում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթը: 

Մրցույթին մասնակցելու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ընտանիքը (հայրը, մայրը, 6-ից մինչև 17 տարեկան երեխան` անկախ սեռից) կարող է մոտենալ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, համայնքապետարանների, վարչական շրջանների սպորտային բաժիններ, իսկ Արցախում՝ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարություն: 

Մրցույթն անցկացվելու է 2018 թվականի մայիս-հուլիս ամիսների ընթացքում՝ համայնքային, մարզային և հանրապետական փուլերով: 

Մրցանակային տեղեր զբաղեցրած ընտանիքների համար նախատեսված են հուշանվերներ և դրամական պարգևներ:
Ետ գնալ