ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեդալներ՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

19 հոկտեմբեր 2017
Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում, մինչև 20 տարեկանների (Մ20) մրցապայքարում, 85 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: 

Նախօրեին 77 կգ քաշային Ժորժ Եղիկյանը մինչև 23 տարեկանների (Մ23) մրցապայքարում, հրում վարժությունում բարձրացնելով 175կգ, արժանացել է փոքր բրոնզե մեդալի: 

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Մ23 աղջիկների մրցումներում 58 կգ քաշային Իզաբելլա Յալյանը երկամարտի 195 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ 69 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը Մ20 տարեկանների պայքարում արժանացել է փոքր բրոնզե մեդալի:
Ետ գնալ