ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկ ոսկե, չորս արծաթե և երկու բրանզե մեդալ սամբոյի Եվրոպայի առաջնությունում

20 մայիս 2019
Իսպանիայի Խիխոն քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնությունում սամբոյի ՀՀ հավաքականը նվաճել է մեկ ոսկե, չորս արծաթե և երկու բրանզե մեդալ: 

52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը (մարզական սամբո) դարձել է Եվրոպայի չեմպիոն: Առաջնության արծաթե մեդալակիրներ են դարձել 57 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը (մարզական սամբո), 62 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը (մարզական սամբո), 82 կգ քաշային Վահագն Չալյանը (մարզական սամբո) և 52 կգ քաշային Ջոն Բալայանը (մարտական սամբո): Սամբոյի ՀՀ հավաքականի անդամներ 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) և 57 կգ քաշային Պողոս Բադալյանը (մարտական սամբո) արժանացել են բրոնզե մեդալների:

Սամբոյին Հայաստանի հավաքականը մարզական սամբոյի թիմային հաշվարկով զբաղեցրել է 3-րդ տեղ՝ զիջելով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի հավաքականներին
Ետ գնալ