ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկել է 8-12-րդ դասարանների հանրապետական սպարտակիադայի եզրափակիչ փուլը

09 հոկտեմբեր 2017
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, մեկնարկել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով բասկետբոլի տղաների և աղջիկների հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները: 

Սպարտակիադայի եզրափակչին մասնակցում են շուրջ 240 աշակերտներ: Մասնակիցներն այսօր ուժերն են չափել բասկետբոլ մարզաձևում: Մրցումներն անցկացվել են «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մշակույթի պալատում և Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճում: 

Տեղեկացնենք, որ սպարտակիադան անցկացվում է 3 փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական (եզրափակիչ), որին մասնակցելու են մարզային փուլի հաղթողները: Սպարտակիադային մասնակցել է ընդհանուր թվով 5000 աշակերտ՝ բասկետբոլ, վոյելբոլ, հնգամարտ և սեղանի թենիս մարզաձևերում: 

Սպարտակիադայի եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան 2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10-ից 15-ը, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մշակույթի պալատում: Մրցումների հաղթողները կարժանանան մեդալների, պատվոգրերի և գավաթների:
Ետ գնալ