ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գրավել է 3-րդ տեղը

02 օգոստոս 2018
Հռոմում ընթացող ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ՝ 1 ոսկե և 4 բրոնզե՝ թիմային հաշվարկով գրավելով 3-րդ տեղը: 

Հավաքականի անդամ, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը դարձել է ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, բրոնզե մեդալակիրներ են դարձել 60 կգ քաշային Արարատ Մանուչարյանը, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, 77 կգ քաշային Վահե Պողոսյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը: Հավաքականի ավագ մարզիչը Արմեն Բաբալարյանն է: 

Առաջնությունը մեկնարկել է հուլիսի 30-ին և կտևի մինչև օգոստոսի 5-ը: Ազատ ոճայինների մրցումները կմեկնարկեն այսօր: 

Հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Հռոմից Երևան կժամանի այսօր՝ ժամը 23.50-ին:
Ետ գնալ