ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Վահրադյանը շնորհակալագրեր է հանձնել մասսայական մարզական ծրագրերն ակտիվ լուսաբանած լրագրողներին

08 օգոստոս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը նախարարության կողմից իրականացվող մասսայական մարզական ծրագրերի ակտիվ լուսաբանման համար շնորհակալագրեր է հանձնել «Առավոտ» օրաթերթի մարզական լրագրող Աշոտ Հակոբյանին, Հայկական 2-րդ հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի մարզական մեկնաբան Հարություն Մինասյանին և նույն ծրագրի լրագրող Արսեն Դումանյանին: 

Նախարարը շնորհակալություն է հայտնել լրագրողներին նախարարության հետ համագործակցության համար՝ նշելով, որ մասսայական մարզական միջոցառումների մասին տեղեկատվության տարածմամբ «Առավոտ» օրաթերթը և «Լրաբեր» լրատվական ծրագիրը իրենց անուրանալի ներդրումն ունեն ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի քարոզչության կարևոր գործում և այս ոլորտում նախարարության լավագույն գործընկերներից են: 

Հյուրերը կարևորել են մասսայական մարզական ծրագրերում հանրության տարբեր շերտերի ներգավվածության ուղղությամբ նախարարության կողմից տարվող աշխատանքները և շնորհակալություն հայտնել նախարարին՝ իրենց աշխատանքը գնահատելու համար:
Ետ գնալ