ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարի ցավակցական ուղերձը՝ լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի մահվան կապակցությամբ

27 օգոստոս 2018
Մեծ ափսոսանքով տեղեկացա, որ երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի դարպասապահ, Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր Ալյոշա Աբրահամյանը: Մարդ՝ ում անունը ոսկե տառերով է գրված հայկական ֆուտբոլի պատմության մեջ, մարդ՝ ում օրինակով ոգևորվել են բազմաթիվ մարզիկներ: 

Անդառնալի է կորուստը մեզ համար: Ես ցավակցում եմ լեգենդար մարզիկի հարազատներին, բարեկամներին, ընկերներին և իհարկե՝ բոլոր մարզասերներին:
Ետ գնալ