ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարի ուղերձը Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ

16 մայիս 2018
Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 16-ի՝ Հայաստանի Հանրապետությունում նշվող Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ: 

Ինքս լինելով երիտասարդ` լավատեղյակ եմ երիտասարդների առջև ծառացած մարտահրավերներին և որպես Հայաստանի Հանարպետության կառավարության որդեգրած երիտասարդական քաղաքականության իրականացման պատասխանատու` հավաստիացնում եմ, որ իրավասու մարմինների կողմից արվելու է առավելագույնը՝ երիտասարդությանը հուզող հիմնախնդիրները լուծելու համար: 

Վստահ եմ՝ հայ երիտասարդությունը հաստատակամ է, եռանդուն, ակտիվ և պատրաստ իր ներուժն օգտագործել՝ ի շահ Հայաստանի Հանրապետության հզորացման և զարգացման: 

Կրկին շնորհավորում եմ մեր ուսանողներին ու երիտասարդներին և մաղթում երազանքների իրականացում, հաջողություններ, երջանկություն և ամենայն բարիք: 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար՝ 
Լևոն Վահրադյան
Ետ գնալ