ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը հանդիպել է սամբոյի պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունների մեդալակիրների հետ

16 ապրիլ 2019
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը հանդիպել է սամբոյի պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնություններում մեդալակիրներ դարձած հայ մարզիկների, այդ թվում նաև՝ 2019 թվականի սամբոյի պատանիների Եվրոպայի չեմպիոններ, արցախցի Դավիթ Հովսեփյանի և Արսեն Կարապետյանի հետ:  

Նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին մարզական ձեռքբերումների կապակցությամբ և մաղթել նրանց նորանոր հաջողություններ: «Շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին և նրանց մարզիչներին հաջող մրցելույթների համար: Հայկական սամբոն լավ հերթափոխ ունի ի դեմս այստեղ ներկա մարզիկների, իսկ սահուն սերնդափոխությունը կարևոր գործոն է սպորտում»,- ասել է Գ. Լոռեցյանը: 

Նշենք, որ առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող 22 մարզիկներից 16-ը զբաղեցրել են մրցանակային տեղեր:
Ետ գնալ