ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարի տեղակալ Սարգիս Ավագյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Անդրե Հանի հետ

06 դեկտեմբեր 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Սարգիս Ավագյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Բունդեսթագի ներքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրե Հանի հետ: 

Կողմերը քննարկել են պարալիմպիկ խաղերի մասնակցության կազմակերպչական, հաշմանդամային սպորտին առնչվող մասնագիտական, ինչպես նաև ընդհանուր սպորտի ոլորտի առանձնահատկություններին վերաբերող բազմաթիվ հարցեր: «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն այսօր ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են, և պետական բյուջեից գումար է հատկացվում հայ մարզիկների մասնակցությունը պարալիմպիկ խաղերին ապահովելու համար»,- ասել է նախարարի տեղակալը: Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվում է մի քանի միջոցառում՝ նախատեսված հաշմանդամություն ունեցող անձանց համար: 

Անդրե Հանը խոսել է Գերմանիայում հաշմանդամային սպորտի առանձնահատկությունների մասին՝ նշելով, որ լավագույն տարբերակը կլինի հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմանդամ մարզիչների համար հավասար պայմանների սահմանումը։ Այս խնդրի առնչությամբ նախարարի տեղակալ Սարգիս Ավագյանը տեղեկացրել է հյուրին, որ Հայաստանի Հանրապետությունում գործող կարգի համաձայն, մյուս մարզիկների հետ միասին, հաշմանդամություն ունեցող մարզիկները նույնպես արժանանում են համապատասխան պարգևների և ստանում են անվանական թոշակ:
Ետ գնալ