ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարն այսօր դիմավորել է հայրենիք վերադարձած ջրացատկի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վլադիմիր Հարությունյանին և Լև Սարգսյանին

14 օգոստոս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է հայրենիք վերադարձած ջրացատկի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վլադիմիր Հարությունյանին, Լև Սարգսյանին, ինչպես նաև Հայաստանի ջրացատկի հավաքականի մյուս անդամներ Ազատ Հարությունյանին և Վարտան Բայանդուրյանին: 

Նախարարը շնորհավորել է մարզիկներին և հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանին մարզական ձեռքբերման կապակցությամբ և հորդորել շարունակել ամենօրյա մարզումները՝ մարզական ավելի բարձր տիտղոսների արժանանալու համար: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ից 12-ը Էդինբուրգում կայացած ջրացատկի Եվրոպայի առաջնությունում 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում հայ ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Լև Սարգսյանը դարձել են առաջնության բրոնզե մեդալակիրներ: Մարզիկներին դիմավորելու էին եկել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը, նախարարության աշխատակիցներ, մարզասերներ:
Ետ գնալ