ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

11 հուլիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Կողմերը քննարկել են սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր: 

Դեսպան Սվիտալսկին տեղեկացրել է, որ Հայաստանում մեկնարկել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության» ծրագիրը, որի նպատակն է հայաստանցի երիտասարդներին, հատկապես սահմանափակ հնարավորություններ ունեցողներին, հնարավորություն տալ զարգացնելու իրենց կարողություններն ու հմտությունները: Սվիտալսկին նաև նշել է, որ հետաքրքրված է առողջ ապրելակերպին նվիրված մարզական միջոցառումներով, ինչպես նաև առաջարկել է համատեղ կազմակերպել փողոցային բասկետբոլի մրցաշար։ 

Նախարարը ողջունել է հյուրերին և վստահեցրել, որ նախարարությունը պատրաստ է արդյունավետ համագործակցության: 

Հանդիպման ավարտին դեսպան Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, մաղթել ամենայն բարիք և բազմաթիվ մարզական ձեռքբերումներ ու մեդալներ։
Ետ գնալ