ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարության հետ համագործակցությամբ մեկնարկել է Եվրոպական միության “EUSport Fest-2017” մարզական փառատոնը

09 հոկտեմբեր 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցությամբ մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության “EUSport Fest-2017” մարզական փառատոնը: 

“EUSport Fest-2017”-ը մեկնարկել է հոկտեմբերի 7-ին կայացած ընտանեկան գոլֆի և մինի գոլֆի ընտանեկան մրցաշարերով, իսկ հոկտեմբերի 8-ին տեղի են ունեցել լեռնային հեծանվավազքի մրցումները՝ նախատեսված մեծահասակների և երեխաների համար: 

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: 

“EUSport Fest-2017”-ը կշարունակվի մինչև հոկտեմբերի 22-ը: Փառատոնի նպատակն է նպաստել առողջ և ակտիվ կենսակերպին և մեր երկրում սպորտային տուրիզմի զարգացմանը:
Ետ գնալ