ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարությունում տարեվերջյան հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ ըմբշամարտի, թենիսի և լողի ֆեդերացիաները

06 դեկտեմբեր 2017
Դեկտեմբերի 6-ին տարեվերջյան հաշվետվություններով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հանդես են եկել Հայաստանի ըմբշամարտի, թենիսի և լողի ֆեդերացիաները: 

Լսումներն անցկացրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի հաշվետվությունը ներկայացրել են ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, ազատ ոճի և հունա-հռոմեական ըմբշամարտերի ՀՀ ազգային հավաքականների գլխավոր մարզիչները: 

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի հաշվետվությունը ներկայացրել է ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանը, իսկ լողի հայկական դաշնության հաշվետվությունը՝ նախագահ Հովսեփ Մեսրոպյանը: 

Հաշվետվությունները վերաբերում են 2017 թվականի ընթացքում կատարված և 2018 թվականին նախատեսված աշխատանքներին և հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեից ֆինանսական հատկացումներով իրականացված մարզական միջոցառումներին:
Ետ գնալ