ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պաուերլիֆտինգի Հայաստանի հավաքականը դարձել է Եվրասիայի առաջնության չեմպիոն

23 ապրիլ 2019
Ապրիլի 19-ից 21-ը Թբիլիսիում կայացած պաուերլիֆտինգի Եվրասիայի առաջնությունում Հայաստանի հավաքականը (մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ, հաշմանդամություն ունեցողներ) թիմային հաշվարկով դարձել է չեմպիոն: 

Հայ մարզիկները սահմանել են աշխարհի 5 ռեկորդ: Աշխարհի առաջնության ռեկորդակիր են դարձել՝ մեծահասակներ՝ 56 կգ քաշային Ալեքսանդր Ավետիսյանը (ձգում վարժություն, 155 կգ) և 60 կգ քաշային Ռաֆֆի Գալստյանը (ձգում վարժություն, 220 կգ), պատանիներ՝ 67,5 կգ քաշային Էրիկ Խաչատրյանը (ձգում վարժություն, 172,5 կգ): Հաշմանդամություն ունեցող մեծահասակներ՝ 60 կգ քաշային Հարություն Մխիթարյանը (սեղմում, 120 կգ), հաշմանդամություն ունեցող երիտասարդներ՝ 60 կգ քաշային Գևորգ Աֆրիկյանը (սեղմում, 85 կգ): 

Եվրասիայի առաջնության արդյունքներով կձևավորվի պաուերլիֆտինգի Հայաստանի հավաքականը, որն այս տարվա մայիսին կմասնակցի աշխարհի առաջնությանը:
Ետ գնալ