ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քննարկվել են թենիսին վերաբերող հարցեր

12 հունիս 2019
Երեկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը հյուրընկալել է Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) Եվրոպայում զարգացման գծով պատասխանատու Վիտոր Կաբրալին, ՀԹՖ գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանին ու Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանին։ 

Հանդիպման ընթացքում քննարկել են թենիսի զարգացման ուղղությամբ անելիքները, ինչպես նաև Հայաստանում ավելի շատ միջազգային մրցաշարեր անցկացնելու հեռանկարները։ 

Վիտոր Կաբրալը հայտնել է, որ նոր մարզագույք կհատկացնեն Հայաստանի թենիսի ֆեդերացիային, ինչպես նաև պայմանավորվել են, որ կիրականացնեն նոր ծրագրեր Հայաստանի մարզերում մեծ թենիսի զարգացումն ապահովելու ուղղությամբ։
Ետ գնալ