ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահության նիստ

18 հոկտեմբեր 2017
Այսօր Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահության նիստում ընտրվել է ֆեդերացիայի նոր գլխավոր քարտուղար: Այդ պաշտոնում Դավիթ Խիթարյանին փոխարինել է Թաթուլ Հովհաննիսյանը: 

Ֆեդերացիայի նախագահության մեկ այլ որոշմամբ Հայաստանի Հանրապետության ձյուդոյի պատանիների հավաքականի ավագ մարզիչ Հակոբ Առաքելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ձյուդոյի պատանիների ՀՀ հավաքականը կմարզվի երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: 

Հավելենք, որ նոյեմբերի 25-ին Երևանում տեղի կունենա մեծահասակների ձյուդոյի ՀՀ առաջնությունը:
Ետ գնալ