ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները նվաճել են 2 մեդալ

12 ապրիլ 2019
Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 89 կգ քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկները երեկ նվաճել են 2 մեդալ: Հակոբ Մկրտչյանը երկամարտի 371 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, իսկ Դավիթ Հովհաննիսյանը 360 կգ արդյունքով արժանացել է բրոնզե մեդալի: 

Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը ծանրամարտի Եվրոպայի առաջնություն է մեկնել Արմեն Գրիգորյան (73 կգ), Անդրանիկ Կարապետյան (81 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Հակոբ Մկրտչյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան (89 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Արսեն Մարտիրոսյան (102 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Ռուբեն Ալեքսանյան (109+ կգ) և Գոռ Մինասյան (109+ կգ) կազմով:
Ետ գնալ